Դպրոցականը խեղդվել է Ենիսեյում՝ փորձելով հանել հողաթափը
ՌԴ Կրասնոյարսկի շրջանում կատարվում է քննություն՝ 12-ամյա աղջկա մահվան փաստով:
Ոստիկանության տվյալներով՝ աղջիկը եւ իր ընկերուհին խաղալիս են եղել Ենիսեյի ափին, երբ գետի ալիքները քշել-տարել են նրանցից մեկի հողաթափը: Դպրոցականը փորձել է հանել այն, սակայն խեղդվել է:
Մոտակայքում հանգստացող մի տղամարդ փորձել է փրկել նրան, սակայն ապարդյուն: