Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 16-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. 2003 թ. ծնված Գ. Փ.-ը քնած է եղել:
***
Հունիսի 16-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 16-ին, ժամը 16.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 16-ին, ժամը 12.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունիսի 16-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***