Ահաբեկչություն` Չադում. 23 զոհ
Չադի մայրաքաղաք Նջամենայում ուժային կառույցների շենքերի մոտ պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները` հարձակման մեջ մեղադրելով «Բոկո Հարամ» խմբավորման զինյալներին:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, պայթյունների և դրանց հաջորդած գործողությունների ժամանակ ոչնչացվել է 4 ահաբեկիչ: