Հունաստանի փրկության ծրագիրն արդեն իսկ ձախողված է. Յանիս Վարուֆակիս
Հունաստանի՝ արդեն նախկին ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը BBC-ին տված հարցազրույցում Եվրամիության առաջարկած Հունաստանի փրկության ծրագիրն անվանել է «ձախողման դատապարտված»:
Նրա խոսքով՝ Հունաստանը ստիպված է եղել ընդունել ծրագիրը, որը պատմության մեջ կհիշվի որպես «մակրոտնտեսական ղեկավարման ամենախոշոր ձախողում»:
Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի ծրագիրն իրականացնելու համար, նա պատասխանել է. «Ծրագիրն արդեն ձախողվել է»:
Հիշեցնենք, որ Վարուֆակիսը պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել հանրաքվեի անցկացումից անմիջապես հետո:
Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնից հեռացրել է կառավարության ևս 10 անդամների, ովքեր դեմ էին քվեարկել արտասահմանյան վարկատուների հետ գործարքին: