211652_close_icon
views-count1239 դիտում article-date 13:27 16-06-2015

Ամերիկացի միլիարդատերը կպայքարի ԱՄՆ-ի նախագահի աթոռի համար

Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփը պատրաստվում է այսօր հայտարարել 2016 թվականին երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, հաղորդում է Associated Press-ը: Սպասվում է, որ հայտարարությունը Թրամփը կանի Նյու Յորքի երկնաքերներից մեկում՝ Թրամփ Թաուերում, որը պատկանում է նրան: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրառել է. «Վաղն իսկապես մեծ օր է լինելու Ամերիկայի համար: Մենք Ամերիկան կրկին հզոր կդարձնենք»: Անդրադառնալով ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայր Ջեբ Բուշի՝ ընտրապայքարի մեջ մտնելու պաշտոնական հայտարարությանը՝ Դոնալդ Թրամփը Instagram-ում գրել է. «Մի՞թե մեզ պետք է ևս մեկ Բուշ Սպիտակ Տանը: Բավական է»:

Նմանատիպ նյութեր