871 դիտում
12:15 16-06-2015
ՀՀ դեսպանությունը Ֆիլադելֆիայում մասնակցում է Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովին
Հունիսի 11-ին ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում մեկնարկեց Միջին Ատլանտիկ-Եվրասիական գործարար խորհրդի կողմից կազմակերպված Եվրասիական/ռուսական-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաների 20-րդ տարեկան գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացված էր դեսպանության առաջին քարտուղար Կարեն Իսրայելյանի կողմից:
Գիտաժողովը տեղի է ունենում հունիսի 11-ից 25-ը Ֆիլադելֆիայում, ապա` Նյու Յորքում: Միջոցառման հիմնական նպատակն էր` քննարկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և ԱՄՆ միջև գործարար կապերի ամրապնդման հեռանկարները այնպիսի նորարարական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպիսիք են բիոտեխնոլոգիաները, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և այլն:
Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին վերոնշյալ բնագավառների գործարար ներակայացուցիչներ, գիտնականներ, Փենսիլվանիայի նահանգային և Ֆիլադելֆիայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների դիվանագետներ:
ՀՀ դեսպանության ներկայացուցիչն իր զեկույցում անդրադարձավ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացին, ապա ներկաներին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ՏՏ ոլորտի յուրահատկությունները, գրանցած հաջողությունները և ապագա պոտենցիալը: Հատուկ շեշտադրվեց ՏՏ ոլորտում ամերիկյան արդեն իսկ արված ներդրումների հանգամանքը, կարևորվեց դրանց շարունակականությունն ապագայում: Որպես ոլորտում վերջին տարիներին գրանցված աննախադեպ հաջողության գրավական` բերվեց ոչ միայն Հայաստանում աշխատող և ստեղծագործող որակյալ մասնագետների առկայությունը, այլ նաև 2005թ.-ից ի վեր ՀՀ կառավարության հստակ աջակցությունը ՏՏ ոլորտին:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
19:39 21-06-2014
ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ բուժումը կդառնա ավելի մատչելի և որակյալ
Այս բաժնից
1174 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1456 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1114 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները