211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:52 16-06-2015

Սիրիայում քրդերին հաջողվել է ԻՊ-ից հետ խլել ռազմական կարևորագույն նշանակության Թելլ-էլ-Աբիադ քաղաքը

Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ջոկատները հայտնել են, որ իրենց ամբողջական վերահսկողության տակ են վերցրել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար ռազմական կարևորագույն նշանակություն ունեցող Թելլ-էլ-Աբիադ քաղաքը, հաղորդել է Reuters-ը: Այժմ քրդերը վերահսկում են նշված սահմանագծի մոտ 400 կմ-անոց հատվածը: Նշենք, որ քրդական ջոկատները Սիրիայում հանդիսանում են ԱՄՆ-ի գլխավորությամբ ղեկավարվող կոալիցիոն ուժերի միակ դաշնակիցը, ովքեր պայքար են մղում ԻՊ-ի դեմ:

Նմանատիպ նյութեր