Ֆրանսիան ՀՕՊ համակարգեր կմատակարարի Վրաստանին
Վրաստանի և Ֆրանսիայի միջև հակաօդային պաշտպանության ոլորտի վերաբերյալ պայմանագիր է կնքվել: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշվելին, ով պաշտանական այցով մեկնել էր Ֆրանսիա:
Պայմանագիրը նախատեսում է ֆրանսիական հակաօդային պաշտպանական համալիրների մատակարարում Վրաստանին:
«Պայմանագրի պայմաններն առավելագույնս շահավետ են: Սա Վրաստանի պաշտպանունակությանն ուղղված երկարատև գործընթացի բարձրացման միայն սկիզբն է»,-մեջբերում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը Խիդաշվիլիի խոսքը:
Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվում: Այն 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից մինչ այսօր կնքված առաջին պայմանագիրն է արևմտյան պետության հետ: