661 դիտում
13:06 14-07-2023
Բայդենի որոշմամբ՝ ԱՄՆ-ն մինչև 3000 պահեստազորային կուղարկի Եվրոպա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին լիազորել է մոտ 3000 պահեստային զինծառայող տեղակայել Եվրոպայում՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ավելի քան 100.000 ամերիկացի զինվորական գտնվում է Եվրոպայում: Նրանց թիվն ավելացել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Նոր հրամանի համաձայն՝ պահեստազորայինները կմասնակցեն Atlantic Resolve գործողությանը՝ ռոտացիոն տեղակայում, որն կուժեղացնի ՆԱՏՕ-ի արևելյան թևը:
Վերջերս ստորագրված գործադիր հրամանը Atlantic Resolve-ը սահմանում է որպես արտակարգ գործողություն, որը պահեստազորայիններին տալիս է նույն արտոնությունները, ինչ զորակոչիկներին: Բացի այդ, դա թույլ է տալիս Պենտագոնին ավելի շատ ուժեր և միջոցներ ուղարկել՝ օգնելու ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը:
Սպասվում է, որ պահեստազորայինների գործուղումը կտևի մոտ վեց ամիս։ Լրացուցիչ զորքերը հավանաբար կաշխատեն նյութատեխնիկական ապահովման և աջակցության կամ բժշկական ոլորտներում:

Նմանատիպ նյութեր
1400 դիտում
11:40 16-09-2014
Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ Օբաման 3000 զինծառայող կուղարկի Արևմտյան Աֆրիկա
829 դիտում
16:54 02-11-2024
ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով
1551 դիտում
13:42 15-06-2015
Պենտագոնը ծանր ռազմական տեխնիկա կուղարկի Արևելյան Եվրոպա
Այս բաժնից
1180 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3343 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1330 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան