Շվեդիայի արքայազնը ամուսնացել է նախկին մոդելի հետ
Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը ամուսնացել է ռեալիթի շոուի աստղ Սոֆյա Հելքվիստի հետ: 36-ամյա Ֆիլիպը թագավոր Կարլ Գուստավ 16-րդի միակ որդին է: Գահաժառանգների ցուցակում նա 3-րդն է` քրոջից և նրա աղջկանից հետո:
30-ամյա Սոֆյան բացի ռեալիթի շոուներին մասնակցելուց, դասավանդել է յոգա և լուսանկարվել տարբեր ամսագրերի համար: Նա լինելու է Շվեդիայի թագավորական ընտանիքի առաջին անդամը, որը ազնվական ծագում չունի: