Մարոկկոյում քննական թեստերի պատասխանները վաճառելու համար 57 մարդ է ձերբակալվել
Մարոկկոյում ձերբակալվել է 57 հոգի՝ քննական թեստերի պատասխանները վաճառելու մեղադրանքով: Ձերբակալությունները տեղի են ունեցել 15 քաղաքներում:
Իրավապահները հայտնաբերել են մի քանի կայքեր եւ սոցիալական ցանցերի էջեր, որոնք օգտագործվել են թեստերի պատասխանները վաճառելու համար:
Պատասխանները համացանցում են հայտնվել մաթեմատիկայի քննությունից առաջ, այդ պատճառով էլ երկրի կրթության նախարարության որոշմամբ՝ նոր քննությունը կկազմակերպվի: