Փրկարարները բացել են փակ դուռը
Հունիսի 14-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ս. Ա.-ին (ծնվ. 1937թ.), ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ: