Քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Հունիսի 14-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 67 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակի մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից: