211652_close_icon

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

views-count1229 դիտում article-date 10:17 14-06-2015
Հունիսի 13-14-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Կ.Ուլնեցու փողոցի թիվ 50/7 տան մոտ՝ 3500 ք.մ բուսածածկ տարածք և ջերմահարվել է 30 ծառ, Խարբերդի ամառա¬նոց¬ներում՝ 1800քմ, Հասրաթյան փողոցի թիվ 1/2 հասցեում՝ 100քմ, Ներքին Չարբախի 7-րդ փողոցի թիվ 38 տան մոտ՝ 450քմ, Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 5 շենքի մոտ՝ 600քմ, Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 53 տան մոտ՝ 2000քմ, Գոգոլի փողոցի թիվ 108 և 109 տների մոտ՝ 800քմ, Դավթաշեն 2-րդ թաղամասում՝ 100քմ, Սաֆարյան փողոցում՝ պոլիկլինի¬կայի մոտակայքում՝ 500քմ, Կ.Ուլնեցի փողոցի թիվ 56/6 հասցեի հարևանությամբ՝ 800քմ խոտածածկ տարածք, ծառ՝ 7 հատ, 2 թուփ, Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտ՝ 300քմ, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքում՝ «Երևան» ՋԷԿ-ի մոտակայքում՝ 2000քմ, Շրջանցիկ թունելում՝ (Կորեայի ձոր) Մորիսի աղբյուրի մոտակայքում՝ 1000քմ, Դավիթ Բեկի փողոցում՝ «Տուն կոմպլեքս» խանութ-սրահի մոտ՝ 2000քմ, Արատաշատի խճուղում՝ 4000քմ և ջերմահարվել 60 ծառ, Նորքի 5-րդ փողոցի թիվ 15 տան մոտ՝ 300, Կուրղինյան փողոցի «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիրի մոտ՝ 400 քմ, քաղաքի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի թիվ 12 տան մոտ՝ 1800քմ, խոտածածկ տարածք: Վայոց ձորի մարզի Փոքր Վեդի գյուղի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 27 տան մոտ՝ 1000քմ խոտածածկ տարածք և 5 հակ անասնակեր, Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտ՝ 120քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 3,5 հա խոտածածկ տարածք և թփուտներ, Արարատի մարզի Դալար գյուղի գերեզմանոցում՝ 200քմ, Դարակերտ գյուղի վերջնամասում՝ 3000քմ, Սայաթ-Նովա գյուղի վերջնամասում՝ 2.5 հա խոտածածկ տարածք և մասամբ ջերմահարվել են երկաթգծի փայտակոճեր՝ մոտ 25 հատ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լերմոնտով փողոցի վերջնամասում՝ 8000քմ, Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտ՝ 4000քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 300քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր