ԵՄ-ում տապալման սպառնալիքի տակ է գտնվում մաքսանենգերին հակազդելու ծրագիրը
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն` հղում անելով գերմանական «Spiegel» պարբերականին, ԵՄ-ում տապալման սպառնալիքի տակ է գտնվում մաքսանենգերին հակազդելու ծրագիրը, ովքեր Միջերկրական ծովով փախստականներին տեղափոխում են Եվրոպա:
Նշվում է, որ ԵՄ որոշ երկրներ, նախևառաջ՝ Իտալիան, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատության են ենթարկել EUNAVFOR MED գործողությունը կրճատելու տարբերակը:
Ծրագիրը նախատեսում է ոչ թե ոչնչացնել մաքսանենգների նավերը, այլ միայն հետաքննել Միջերկրական ծովի միջազգային ջրերում փախստականների անօրինական տեղափոխությունների փաստը: