211652_close_icon
views-count10012 դիտում article-date 20:39 13-06-2015

Ավստրիայի ամենահայտնի հասարակաց տներից մեկի սեփականատերը հայտարարել է իր հաճախորդների համար աննախադեպ հատուկ առաջարկի մասին

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «The Local »-ին, Ավստրայի Զալցբուրգ քաղաքի ամենահանրահայտ հասարակաց տներից մեկի սեփականատեր Գերման Մյուլլերը հայտարարել է իր հաճախորդների համար աննախադեպ հատուկ առաջարկի մասին: Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են անվճար օգտվել հաստատության աշխատակցուհիների սիրային ծառայություններից: Անգամ նրանց կողմից պատվիրված խմիչքի համար նրանք ոչինչ չեն վճարի: Այս քայլին Մյուլլերը գնացել է որպես բողոքի նշան`«անարդար հարկման դեմ»: Նրա խոսքերով, բողոքի ակցիան մեկնարկել է ամռան սկզբին և կտևի 4 – 8 շաբաթ: Մյուլլերը հավաստում է, որ իր աղջիկների եկամուտների վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա, քանի որ նրանք կստանան աշխատավարձ իր գրպանից: «Ինձ հոգնեցրել է լինել հարկային ծառայության կավատը: Վերջին տաս տարում ես հարկերի վճարման համար մոտ 5 մլն եվրո եմ ծախսել: Խնդիրը այն է, որ հարկային ծառայությունը ավելի ու ավելի է պահանջում և ոչ մի կերպ չի պայքարում անօրինական բորդելների և փողոցային մարմնավաճառության դեմ», - ասել է Մյուլլերը:

Նմանատիպ նյութեր