1571 դիտում
16:55 30-09-2014
ԱՄՆ-ում ռեստորանի սեփականատերը 10 տոկոսանոց զեղչ է սահմանել իր զինված հաճախորդների համար
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Պորտ Ալեն քաղաքում գտնվող Bergeron ռեստորանի սեփականատեր Քևին Քոքսը 10 տոկոսանոց զեղչ է առաջարկում իր այն հաճախորդներին, որոնք ռեստորան են այցելում զենքով: Այս մասին հայտնում է Time-ը: Քոքսն ու նրա համակիրները գտնում են, որ դա ռեստորան հաճախելը դարձնում է ավելի անվտանգ:
Քոքսն ընդգծել է, որ քանի դեռ բոլորի մոտ կա զենք, իրենք գտնվում են հավասար իրավիճակում: Ակցիան մեկնարկել է շաբաթներ առաջ և սկզբնական շրջանում առնչվել է միայն ռեստորանում ճաշող ոստիկանության աշխատակիցներին: Զեղչի օգնությամբ նա ցանկացել է շնորհակալություն հայտնել նրանց:
Սակայն շուտով այդ զեղչից ցանկացել են օգտվել նաև ռեստորանի մյուս այցելուները, իսկ Քոքսը չի առարկել դրան: Ներկայումս նրա հատուկ առաջարկից օրական օգտվում է 15-20 մարդ: Բացի այդ, ակցիան դարձել է ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի դեմ հանդես եկողներին հասցեագրված յուրօրինակ պատասխան, որոնք այս տարի տվյալ ուղղությամբ գրանցել են որոշակի հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
6712 դիտում
17:55 22-04-2015
Ռեստորանի 3 հաճախորդների մոտ հայտնաբերեցին ներարկիչներ՝ «Կոկաինով». տեսանյութ
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել