6506 դիտում
11:04 02-02-2017
Անգրագետն իրեն անգրագետ չի համարում, հասարակաց տուն պահողը չի խոստովանում, որ ինքն այդպիսին է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախընտրական գործընթացը Հայաստանում բացահայտել է, որ մեզանում առայժմ չեն մշակվել որոշակի չափանիշներ, որոնցով կարելի է գնահատել հասարակության մեջ առաջատար դեր խաղացող մարդկանց։ Այդպես է բոլոր՝ ոլորտներում, բայց հատկապես քաղաքական դաշտում։ Որպես հետևանք՝ այդ դաշտի մարդիկ իրենց մասին մտածում են ոչ այն, ինչ նրանք կան իրականում։
Քրեականը չի ընդունում, որ քրեական է, խուլիգանը չի ընդունում, որ խուլիգան է, անգրագետն իրեն անգրագետ չի համարում։ Եթե նրան 4-րդ դասարանի թելադրություն տաս, նա «1»-ի կգրի, բայց միևնույն է՝ կմերժի իր անգրագիտության փաստը։ Նույնիսկ սաունայով հասարակաց տուն պահողը չի խոստովանի, որ ինքն այդպիսին է, ավելի շուտ՝ կպարծենա, որ աշխատատեղեր է ստեղծում ՝ մարմնավաճառների համար։ Փոխարենը՝ բոլորը «կառուցապատող» են և «եկեղեցաշինարար»։ Եվ բոլորն անխտիր ցանկանում են, որ այս երկիրը փոխվի։ Դեպի լավը, բնականաբար։
Իսկ եթե ընդհանրացնենք, ապա արմատն այն է, որ մեր հասարակական գիտակցության մեջ շատ խորն է նստած մոլորությունը, իբր կարելի է սիրել հայրենիքը՝ չսիրելով պետությունը։ Պետության հանդեպ այդ դաժան վերաբերմունքի համար մենք գտնում ենք բազմաթիվ արդարացումներ։ Հետո զարմանում ենք, թե ինչու են «վերևում» հայտնվում ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «բարերար֊կառուցապատողները»»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
436 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»