211652_close_icon

Փրկարարները բացել են փակ դուռը

views-count596 դիտում article-date 15:44 13-06-2015
Հունիսի 13-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի հյուրասենյակի դուռը: *** Հունիսի 13-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 22ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի հյուրասենյակի դուռը: *** Հունիսի 13-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 37 շենք բնակարաններից մեկի դռան փականը խափանվել, քաղաքացին մնացել է դրսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի հյուրասենյակի դուռը: *** Հունիսի 13-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան թաղամասի թիվ 25/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը (Ա. Ու. ծնվ.1945թ.) մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի հյուրասենյակի դուռը:

Նմանատիպ նյութեր