2605 դիտում
08:53 02-10-2015
Արտաշատի քաղաքապետարանի վերելակը՝ ընտրյալների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը անդրադարձել է Արտաշատի քաղաքապետարանի վերելակին, որից դժգոհություն են հայտնել արտաշատցիները.
««Ժողովուրդ»–ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներից պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ քաղաքապետարանի 9 հարկանի շենքում վերելակը գործում է մինչև 3-րդ հարկ, ճիշտ այն հարկ, որտեղ գտնվում է նորանշանակ քաղաքապետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի աշխատասենյակը։ Նշենք, որ 9 հարկանի շենքից քաղաքապետարանն իր կարիքների համար օգտագործում է միայն վեց հարկերը։ Սակայն վերելակը նույնիսկ մինչև այդ 6-րդ հարկը չի բարձրանում։
Այս առիթով «Ժողովուրդ»–ը զրուցեց համայնքի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանի հետ, ով վերելակի չգործելու փաստը հետևյալ կերպ ներկայացրեց. «Նախկինում սոցիալական ծառայությունը գտնվում էր քաղաքապետարանի 5-րդ հարկում, և տարեցները միշտ գնում էին այդ հարկ։ Հիմա ամեն բան փոխվել է. 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկում քաղաքապետարանի այլ բաժիններն են գործում, որտեղ տարեց մարդիկ դիմելու կարիք չեն ունենում։ Իսկ տարեցները գալիս են հիմնականում քաղաքապետի մոտ՝ ընդունելության»»։
Նմանատիպ նյութեր
7481 դիտում
18:38 14-04-2019
Արմեն Եղիազարյան. Լոռու մարզպետը նորից պարգևատրել է իրեն և մարզպետարանի որոշ ընտրյալների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
5005 դիտում
21:29 13-06-2015
Կոլիզեում վերականգնվել է գազանների համար նախատեսված վերելակը
1451 դիտում
14:14 28-07-2022
Կառավարությունը 21,5 մլն դրամ հատկացրեց փոխվարչապետի ընդունարան տանող վերելակը փոխելու համար
Այս բաժնից
2266 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1738 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1507 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»