Բաքու-2015. Ռոման Ամոյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Բաքվում մեկնարկած Եվրոպական առաջին խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը սկսեց իր մրցելույթները:
59 կգ քաշային կարգում Ամոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ 6:0 հաշվով հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյուին:
Սակայն քառորդ եզրափակիչում մեր ըմբշամարտիկը 0:9 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին: Այժմ, եթե ռուսաստանցին շարունակի հաղթել մրցակիցներին եւ դուրս գա եզրափակիչ, այդ դեպքում Ամոյանը բրոնզե մեդալի համար պաքարելու հնարավորություն կստանա:
Հիշեցնենք ըմբշամարտի մարզաձեւում հայ մարզիկների մրցելույթների օրերն ու քաշային կարգերը
Հունահռոմեական ըմբշամարտ
Ռոման Ամոյան (59կգ)
Կարապետ Չալյան (75կգ)
Մաքսիմ Մանուկյան (85կգ)
Միհրան Հարությունյան (66կգ):
Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին: