ԱՄՆ-ը և ԵՄ-ը նոր պատժամիջոցներ են մշակում Ռուսաստանի դեմ
Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ավարտում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստումը, որոնք կարող են սահմանվել, եթե Ուկրաինայի արևելքում իրադրությունն ավելի սրվի: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ Տան բարձրաստիճան աղբյուրներին:
Վերջիններիս փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները նախատեսում են ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների «սև ցուցակի» ընդլայնում: Նախատեսվում է նաև պատժամիջոցների ընդլայնում՝ ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական սեկտորներում: