211652_close_icon

«Զատիկ»-ի սաները անակնկալներով լի օր են անցկացրել

views-count1253 դիտում article-date 20:36 12-06-2015
Արդեն երկրորդ տարին է` Երևանի «Զատիկ» մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում են կազմակերպում Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Ոստիկանությունը, ինչպես նաև Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանցի կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսվարողները։ Երեխաները հրապարակում օգտվել են տրամադրվող բոլոր խաղային միջոցներից՝ հեծանիվ ու մանկական մեքենաներ են վարել, գունավորել գիպսե արձանիկներ ու պնակներ։ Կազմակերպիչները նաև պաղպաղակ են հյուրասիրել սաներին։

Նմանատիպ նյութեր