Ողբերգական դեպք Արարատի մարզում. Վեդի գետից դուրս են բերվել 9-ամյա և 7-ամյա եղբայրների դիերը
                        Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության աշխատակիցները:
Մանրամասները՝  քիչ ուշ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

