1366 դիտում
17:58 11-06-2015
Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվելու. վարչապետ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:
Ա. Հարությունյանը, հղում անելով ԱԺ-ի կողմից կառավարությանը վստահության քվե տալու մասին հաղորդագրությանը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և ընտրողներին՝ հավաստիացնելով, որ գործադիրն անելու է հնարավորինս` բոլորի սպասելիքներն արդարացնելու համար: Կառավարության ղեկավարը լրագրողներին հակիրճ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը:
«Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա և ապագա սերունդների բարեկեցությունը«,- նշել է վարչապետը:
Մամուլի ասուլիսի մեծ մասն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Այդ ընթացքում լրագրողները գործադիր մարմնի առաջին դեմքից հստակ պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող տարաբնույթ հարցերի վերաբերյալ:
Մասնավորապես, Ա. Հարությունյանը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին, նշել է. «Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»:
Թե որտեղ են բացվելու 2000-ից ավելի աշխատատեղերը՝ հարցին ի պատասխան՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ու թեթև արդյունաբերության ոլորտներում պլանավորված մի շարք նախագծերի մասին:
Ասուլիսի ավարտին Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել սկսված բերքահավաքի բարձր բերքատվության առթիվ և հողամշակներին մաղթել անկորուստ բերքահավաք:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1548 դիտում
20:25 24-12-2020
Բնակչության 90 տոկոսի համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա
3042 դիտում
23:06 11-08-2020
Արցախի չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ
Այս բաժնից
985 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան