211652_close_icon
views-count8533 դիտում article-date 17:53 11-06-2015

Ծեծկռտուք՝ Բաքու ժամանած ուկրաինացի և ռուսաստանցի մարզիկների միջեւ

Առաջին Եվրոպական խաղերը Բաքվում դեռ չմեկնարկած, արդեն հասցրել են սկանդալներով և միջադեպերով հարստանալ: Այսօր Բաքվի Օլիմպիական մարզադաշտի մոտ միջադեպ է գրանցվել Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող մարզիկների միջև: Նախ, նրանց միջև լեզվակռիվ է սկսվել, որը արագորեն ծեծկռտուքի է վերածվել: Կռիվը դադարեցվել է միայն Օլիմպիական ավանի անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո: Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցները նշել են, որ միջադեպի համար պատասխանատվություն է կրում ադրբեջանական կողմը, որը երկու երկրների մարզիկներին պարտավոր էր Օլիմպիական ավանում այնպիսի տեղեր հատկացներ, որպեսզի նրանք իրար հանդիպելու հնարավորություն չունենային: Հիշեցնենք, որ Եվրոպական Խաղերի բացումը տեղի կունենա հունիսի 12-ին:

Նմանատիպ նյութեր