211652_close_icon
views-count2238 դիտում article-date 21:30 19-08-2022

Այն, թե ինչպես են վարվում ռուսաստանցի մարզիկների և առհասարակ հասարակ մարդկանց հետ, ամոթ է. Միոդրագ Բոժովիչ

«Ռոստովի» և Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Միոդրագ Բոժովիչն անդրադարձել է ռուսաստանցի մարզիկների դեմ պատժամիջոցների խնդրին։
 
Նրան հարցրել են՝ արդյո՞ք կոշտ չէ Ռուսաստանից հեռացող լեգեոներներին «դավաճան» անվանելը։
 
«Ոչ, ես խոսում էի այն մարդկանց մասին, որոնք գնացել են ու ոչինչ չեն ասել, որոնք ուղղակի փախել են։ Դուք կարող եք հեռանալ, դա ձեր ընտրությունն է, ոչ ոք ոչ ոքի չի պահում, չէ՞ որ ես ինքս այդ պահին Ռուսաստանում էի։ Բայց դուք կարող եք լավ ձևով հեռանալ՝ ասելով «Ցտեսություն» և «Շնորհակալություն»:
 
Բայց այն, ինչ արեցին որոշ լեգեոներներ, տգեղ է: Առհասարակ, սպորտը պետք է քաղաքականությունից դուրս լինի։ Բայց, ցավոք, ինչպես տեսնում ենք, հիմա ամեն ինչ քաղաքականություն է։ Եվրոպայում դեմոկրատիան բառերով շատ է, իսկ իրականում դա այդպես չէ։
 
Այն, ինչ կատարվում է ռուսաստանցի մարզիկների և առհասարակ հասարակ մարդկանց հետ, ինչպես են նրանց հետ վարվում, ամոթ է։ Նույնիսկ գերմանացիների հանդեպ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր, նման վերաբերմունք չկար»,- սերբ մասնագետը:

Նմանատիպ նյութեր