562 դիտում
19:57 10-06-2015
Քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են ամեն օր
Քաղաքացիներին մտահոգող խնդիրներին և հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության
ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ստացվում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հեռախոսազանգեր:
Հունիս ամսվա առաջին 10-օրյակում Երևանի քաղաքապետարանում ժամը 09:00-ից մինչ 18:00 գործող թեժ գծի երեք՝ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 1212 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է բանավոր պատասխան, նաև տրամադրվել խորհրդատվություն: 281 հարց էլ գրավոր ընթացք է ստացել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեսկզբից թեժ գծերի հեռախոսահամարները գործում են նաև շաբաթ և կիրակի օրերին:
Մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում գործող թեժ գծերով քաղաքացիներից ստացված 162 հեռախոսազանգերին ևս սպառիչ պատասխան և համապատասխան ընթացք է տրվել:
Նմանատիպ նյութեր
2695 դիտում
16:59 10-02-2015
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 164 հեռախոսազանց
1218 դիտում
16:41 26-02-2015
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի»-ով ստացվել է 152 հեռախոսազանգ
1050 դիտում
12:37 03-04-2015
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ
Այս բաժնից
712 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան
2944 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ