Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կնկարահանվի երգիծական հակառազմական «Պատերազմի մեքենան» ֆիլմում։
Կինոընկերությունը ձեռք է բերել ֆիլմն իր բոլոր ցանցերով ցուցադրելու իրավունքը։
Ֆիլմի ռեժիսորը 42-ամյա ավստրալացի Դևիդ Միշոն է։
Ֆիլմը հիմնված է 2013 թ. ամռանը Լոս Անջելեսում ավտովթարից մահացած ամերիկացի լրագրող Մայլք Հասթինգսի «Խաբեբաները. Աֆղանստանում ամերիկյան պատերազմի վայրի և սարսափելի պատմությունը» գրքի վրա։ 33-ամյա հեղինակի մահվան հանգամանքները մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջացնում։
Հոլիվուդյան աղբյուրները հայտնում են, որ Փիթը ձեռք է բերել գիրքն էկրանավորելու իրավունքը և նախագծի պրոդյուսերն է։