211652_close_icon
views-count15920 դիտում article-date 14:26 10-06-2015

Խոշոր հրդեհ Թբիլիսյան խճուղում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակի տարածումը կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսիյան խճուղու 4-րդ շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ կառավարման կենտրոնի խմբերը՝ Արթուր Ճաղարյանի և Գևորգ Մնացականյանի գլխավորութամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Էլեկտրոցանցի, գազի գրասենյակի, ինչպես նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակիցները: Ֆոտոլրագողի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ շենքը կառուցված է 40-ական թվականներին, տանիքը բաղդատից է, և եթե հրշեջները վայրկյանների ընթացքում չժամանեին, ապա կրակը տարածվելու էր և ողջ շենքը վերածվելու էր մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հրդեհի պատճառը եղել է այն, որ բնակիչներից մեկը տանիքում աշխատանքներ կատարելու նպատակով բանվոր է վարձել, ով փորձել է գազօջախով տանիքը տոլապատել, սակայն չպահպանելով անվտանգության կանոնները՝ կրակ է առաջացրել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը հայտնեց, որ կոմունալ բաժնի պետը հրդեհի վայրում է և ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ բնակիչներին միայնակ չթողնելու համար, իրենց հնարավորությունների սահմաններում օգնելու են նրանց: Ֆոտոլրագրողը հայտում է նաև, որ թե այդ շենքի, թե մյուս շենքերի տանիքներն ամբողջովին լցված են կենցաղային աղբով՝ թղթերով ու չոր փայտով և եթե չմաքրեն տանիքներն այդ աղբից, ապա ոչ մի երաշխիք չկա, որ մի փոքրիկ կայծի դեպքում այդ չոր աղբը կրակի պատճառ կդառնա: Օպերատիվորեն նշված վայր է ժամանել նաև շտապ օգնության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր