Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երեկ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է Hurriyet պարբերականը:
Կրակոցներից սպանվել է 4 մարդ, ևս 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոստիկանությունը ձերբակալել է 6 մարդու, ինչպես նաև առգրավել 4 «Կալաշնիկով», 1 «Ուզի» ինքնաձիգ, 4 հրացան և այլն: