Փարիզի օդանավակայանի բեռների պահեստից 300 հազար եվրոի օծանելիք են հափշտակել
Ֆրանսիայի կարևորագույն օդային դարպասի, Ռուասի-Շարլ-դե-Գոլի օդանավակայանի վրա հարձակում գործած հինգ անհայտ անձանցից բաղկացած խումբը հաջողացրել է օդանավակայանի բեռների պահեստից հափշտակել 300 հազար եվրոի օծանելիքով տուփեր:`
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, չարագործները թափանցել են պահեստային տարածք, ստիպել են պահեստի աշխատակիցներին բեռնել օծանելիքով տուփերը բեռնատար ավտոմեքենաներ, ինչից հետո հարցանքի վայրից փախուստի դիմել:
Ոստիկանությունն ասյ պահին հետաքննություն է անցկացնում: Տուժածներ չկան: