211652_close_icon
views-count975 դիտում article-date 15:27 09-06-2015

Վարչապետը հաստատեց նաիրիտցիների մասով նախագահի հանձնարարականը

Մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների պարտքերը կմարվեն: Նախագահի այս հանձնարարականը հաստատեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նաիրիտցիները՝ վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո: Վարչապետը ասել է, որ ամեն ինչ անում են դրա համար: Միաժամանակ ավելացրել, որ չեն ցանկանում, որ գործարանը փակվի եւ լուրջ ներդրողներ լինելու դեպքում ամեն ինչ կանեն, որպեսզի այն կրկին աշխատի: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների ողջ պարտքը կմարվի: Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնողներին նման խոստում է տվել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին ակցիայի մասնակիցները: Հարցին, թե հավատո՞ւմ են, որ այդ խոստումը իրականություն կդառնա, թե ոչ, պատասխանել էին, որ դա նախագահի հանձնարարականն է, որովհետեւ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահն է նման հանձնարակական տվել: Իսկ եթե չկատարվի այդ խոստումը, շարունակելու են իրենց բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ վերջիններս պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր