211652_close_icon
views-count668 դիտում article-date 17:40 09-06-2015

Վիճաբանություն և հարվածներ՝ Տարոնիկում

Հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Տարոնիկ գյուղից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ին: Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Կ.-ին երկաթյա առարկայով հարվածել և մեջքի շրջանում վնասվածք է պատճառել 1955 թ. ծնված Մանուկ Ղ.-ն, որը նույն օրը, ժամը 11.20-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատարություն՝ նշելով, որ նույն վիճաբանության ժամանակ Սարգիս Կ.-ն բռունցքներով հարվածել է իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր