211652_close_icon
views-count660 դիտում article-date 16:08 09-06-2015

Թռչնաբուծականի բարձունքից վայր չէր ընկել

Հունիսի 6-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում՝ հարցականով, քթի շրջանի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արտակ Վ.-ն, որը, ըստ հարազատի հայտարարության` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում բարձրությունից վայր է ընկել: Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, պարզվել է, որ նշված ֆաբրիկայի մոտ, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Սամվել Խ.-ն ձեռքով հարվածել է Արտակ Վ.-ի դեմքին և պատճառել վնասվածք: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր