Նախագահը հանձնարարել է մարել նաիրիտցիների ամբողջ պարտքը
Մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների ողջ պարտքը կմարվի: Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին նման խոստում է տվել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:
Հարցին, թե հավատո՞ւմ են, որ այդ խոստումը իրականություն կդառնա, թե ոչ, պատասխանեցին, որ դա նախագահի հանձնարարականն է, որովհետեւ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահն է նման հանձնարակական տվել: Իսկ եթե չկատարվի այդ խոստումը, շարունակելու են իրենց բողոքի ակցիաները:
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը, որը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար: