ՌԴ ՊՆ-ն պարզաբանում է պահանջել Պենտագոնից
ՌԴ Պաշտպանության նախարարությունը Պենտագոնին խնդրել է մեկնաբանել գեներալ Մարտին Դեմպսի հայտարարությունը, ով ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է Եվրոպայում և Ասիայում թևավոր և բալիստիկ հրթռներ տեղակայել, որպեսզի կարողանա հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Ներկա պահին Ռուսաստանի ՊՆ-ում մանրակրկիտ վերլուծության է ենթարկվում Միջին և մոտ հեռահարության հրթիռների մասին պայմանագրի» վերաբերյալ տեղեկությունը, որը ստացվել է տարբեր աղբյուրներից: Անշուշտ մենք ուշադրություն ենք դարձրել արևմտյան մամուլի այդ հրապարակումներին և պաշտոնական պարզաբանման համար դիմել ենք ամերիկյան կողմին»,-մեջբերում է Tass գործակալությունը Անտոնովի խոսքը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը գտնում է, որ Եվրոպա ամերիկյան մոտ և միջին հեռահարության հրթիռների վերադարձը բացասական ազդեցություն կունենա գլոբալ անվտանգության և կայունության վրա:
«Մեզ չի կարող չմտահոգել նման մտադրությունը»,-ընդգծել է նա: