211652_close_icon

Թուրքիան պարզաբանում է պահանջել ՄԱԿ-ից

views-count2059 դիտում article-date 10:53 31-12-2014
Թուրքիայի ԱԳՆ-ն համաձայն չէ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրապարակած զեկույցի հետ, որում ասված է, որ Թուրքիան համարվում է «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին զենք ու զինամթերքի տարանցիկ մատակարարման թիվ 1 պետությունը: «Մենք անհիմն ենք համարում ՄԱԿ-ի զեկույցում Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքները»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանյու Բիլգիչը:

Նմանատիպ նյութեր