1059 դիտում
17:32 01-09-2014
Թուրքիան պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատարից
ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ կապված լրտեսական գործի հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ դրա համար պատճառ է հանդիսացել գերմանական Der Spiegel պարբերականի հրապարակումը:
Վերջինիս համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունն ու Մեծ Բրիտանիայի Կապի կառավարական կենտրոնն ակտիվորեն լրտեսել են Թուրքիային: Արընչը հայտարարել է, որ քանի որ այդ հոդվածում հիշատակվել է ԱՄՆ-ի անունը, ուստի և իրենք պարզաբանում են պահանջել նրա ներկայացուցչից:
Der Spiegel-ի հոդվածը հենված է Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ ամերիկյան հետախուզությունը միաաժամանակ և՛ հետախուզական գործունեություն է իրականացրել Անկարայի դեմ, և՛ նրան օգնել է քուրդ զինյալների դեմ պայքարում:
Սրանից առաջ էլ Der Spiegel-ը հայտնել էր, որ գերմանական BND հետախուզությունը Թուրքիային լրտեսել է 2009 թվականից:
Նմանատիպ նյութեր
1993 դիտում
10:53 31-12-2014
Թուրքիան պարզաբանում է պահանջել ՄԱԿ-ից
864 դիտում
17:25 24-01-2023
Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը. Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
1653 դիտում
13:04 31-07-2015
Ֆինլանդիան պարզաբանում է պահանջել ԱՄՆ-ից՝ իր քաղաքացիներին «սև ցուցակում» ներառելու համար
Այս բաժնից
1096 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
799 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1408 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել