6311 դիտում
12:36 09-06-2015
Սյունիքի մարզում Opel-ը բախվել է Ford Transit-ին. 6 վիրավորների մեջ են տնօրեն, ուսուցչուհի և գլխավոր հաշվապահ
Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ, 50-ամյա Արմեն Կարապետյանը Երևան-Գորիս ավտոճանապարհի 221-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 34 PR 736 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Վերիշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Սուրիկ Բակունցի վարած Ford Transit մակնիշի 34 ՍD 274 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Բակունցն ու նրա ուղևոր, համագյուղացի, 34-ամյա Կիմա Արզումանյանը և Opel-ի ուղևորներ, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 63-ամյա Ալինա Առուշանյանը, Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ, 67-ամյա Էմմա Խաչատրյանը, Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Արևիկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Կ. Արզումանյանը ԱՁ տնօրեն է, Ա. Առուշանյանը Վանաշենի միջնակարգ դպրոցում՝ ուսուցչուհի, իսկ Ա. Օհանյանը՝ «Արարատշին» ՓԲԸ-ում՝ գլխավոր հաշվապահ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի