Հրաձգության դասեր` ՏԿԱԻՆ-ի հաշմանդամ աշխատակիցների համար
«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակներում հաշմանադմություն ունեցող կարատեիստներն օրեր առաջ այցելել են միջազգային պրակտիկ հրաձգության ֆեդերացիա (Ipsc Armenia), որտեղ մասնակցել են հերթական կրակային պարապմունքներին:
Նախագծի շրջանակում միջազգային պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում առաջիկայում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հատուկ խումբ:
Ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գևորգյանը անձամբ է զրուցել մասնակիցների հետ, քննարկել առաջիկա անելիքներն ու գործնական խորհուրդներ տվել: Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան (JKA Armenia )` ՏԿԱԻՆ-ի և «Ունիսոն» ՀԿ-ի աջակցությամբ: Դասընթացի արդյունքում` նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: