211652_close_icon
views-count978 դիտում article-date 18:47 08-06-2015

Հանդիպում` ՀՀ ոստիկանությունում. ֆոտոշարք, տեսանյութ

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Վլադիմիր Գասպարյանը կարևորեց եվրոպական կառույցների հետ գործակցությունը, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում, որոնք ուղղված են օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, համակարգի արդիականացման խնդիրների լուծմանը: Նատալյա Վուտովան նշեց, որ Եվրոպայի խորհուրդը շրջանառության մեջ է դնում գործողությունների նոր ծրագիր, և սերտ համագործակցություն է ակնկալվում Հայաստանի ոստիկանության հետ՝ կոռուպցիայի, կիբեռհանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարում: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանությունը լուրջ ձեռքբերումներ է արձանագրել նշված ոլորտներում, իսկ ընտանեկան բռնությունների դեմ պայքարը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ինչի վկայությունն է համապատասխան ստորաբաժանման վերակազմավորումը վարչության, ինչը էապես ընդլայնել է աշխատանքի ծավալներն ու արդյունավետությունը: Անդրադառնալով ոստիկանության բարեփոխման երկրորդ փուլում ծառայությունների գիտատեխնիկական հագեցման և արդիականացման խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ եվրոպական կառույցների հետ համատեղ աշխատանքը այսուհետ էլ կտա ակնկալվող արդյունքներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր