411 դիտում
19:55 08-06-2015
Գնումների գործընթացը ապրիլից կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս մասով կազմվել է 36 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ միաժամանակ խստացնելով գործընթացի նկատմամբ հսկողությունը:
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթներին 94 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ:
Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ կազմվել է 35 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ հանձնարարվել է առավել ուժեղացնել հսկողությունն ու հատուկ ուշադրություն դարձնել մայրաքաղաքում գործարկվող գյուղմթերքի շուկաների պատշաճ կազմակերպմանը:
Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ ձևով, նաև նշվել է, որ այս տարվա ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով:
«Ինչպես գործընթացի թափանցիկության ապահովման, այնպես էլ մրցակցության խթանման տեսանկյունից սա շատ
կարևոր ձեռքբերում եմ համարում: Թեև պետք է նաև արձանագրենք, որ վերջին տարիներին գնումների գործընթացի հետ
կապված որևէ դիմում կամ բողոք չի եղել»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2622 դիտում
19:25 18-01-2017
ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգը կատարելագործվում է. ֆինանսների փոխնախարար
Այս բաժնից
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան
904 դիտում
22:59 09-01-2025
Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտման դեպքում տուգանք կնշանակվի