Ռոստովում 27 վայրկյանում ոսկերչական խանութ են թալանել
ՌԴ Ռոստովի շրջանում անհավանական արագությամբ գողություն է տեղի ունեցել: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ 27 վայրկյանում 2 զինված անձինք ներխուժում ոսկերչական խանութ եւ գողանում 12 ոսկյա թեւնոց, որոնց արժեքը մոտ 71 հազար ռուբլի է:
Բացի այդ, արագ գործելու ընթացքում հանցագործները թափել են մի շարք զարդեր: Վաճառողուհիներից մեկը փորձել է հասնել գողերին, սակայն ապարդյուն: Կատարվում է քննություն: