2958 դիտում
14:33 08-06-2015
Գործընկերների հետ միասին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն շարունակում է հաղթարշավն ապահովագրական ոլորտում. լուսանկարներ
«[url=http://www.ingoarmenia.am/news/more/id/280/lang/am]ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ[/url]» ապահովագրական ընկերությունն իր գործընկերների հետ El Sky Bar-ում տոնեց տարիների արդյունավետ համագործակցությունը: Այս ձևաչափի հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի և իր գործընկերների համար: Հրաշալի տեսարան, հաճելի երաժշտություն ու բարձրակարգ հյուրասիրություն. ջերմ մթնոլորտում տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ կարողացան միմյանց հետ շփվել, ավելի լավ ճանաչել գործընկերներին, կտրվել աշխատանքային առօրյայից:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ» նաև անակնկալ էր պատրաստել գործընկերների համար՝ արդյունավետ համագործակցությունը փաստող հավաստագրեր, որոնք հանձնեց [b]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:[/b]
[b]- Պարոն Ալթունյան, արդեն ավանդույթ է դարձել ԻՆԳՈ-գործընկերներ ամառային հավաքույթը: Ի՞նչ նպատակով են կազմակերպվում այս միջոցառումները:
[/b]
- Ոչ մի պրակտիկ նպատակ չի հետապնդում այսօրվա երեկոն: Արդեն շուրջ 17 տարվա պատմություն ունի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆ» Հայաստանում: Այդ 17 տարիների ընթացքում մյուս բոլոր ծառայությունների հետ միասին, Ինգոն տրամադրել է նաև տուրիստական ապահովագրություն: Այսօր այստեղ հրավիրված են մեր բոլոր գործընկեր տուրիստական կազմակերպությունները: Կան մոտ 10 ընկերություններ, ում հետ համագործակցել ենք ընկերության ձևավորումից սկսած՝ շուրջ 17 տարի:
[b]- Ի՞նչ գաղափարի շուրջ է հիմնվել այս համագործակցությունը: Որո՞նք են լավ գործընկերներ, արդյունավետ համագործակցություն ունենալու նախապայմանները:
[/b]
- Բոլորս մեկ գաղափարի շուրջ ենք համախմբված՝ հաճախորդին մատուցել առավել որակյալ ծառայություններ: Ծառայությունը պետք է լինի մատչելի, հաճելի և ուրախ: Իսկ գործընկերների հետ աշխատանքում հաջողության են հասնում նրանք, ովքեր առաջնորդվում են երկու կարևորագույն սկզբունքներով՝ հուսալիություն և թափանցիկություն:
[b]«Արմեն տուր» տուրիստական ընկերության փոխտնօրեն Արտակ Արամանյան.
[/b]
«Արդեն 5 տարի է համագործակցում ենք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ: Այսքան ժամանակ միայն դրական արձագանքներ են եղել: Գրանցված բոլոր դեպքերում ժամանակին փոխհատուցում է կատարվել: Կցանկանայի, որ մարդիկ հնարավորություն ունենային իրենց ապահովագրելու նաև չկայացած չվերթից: Դա ներառում է ավիատոմսի արժեքի, հյուրանոցի համարի արժեքի որոշակի փոխհատուցում»:
[b]«Visa Concord» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Աննա Մաճկալյան.
[/b]
«Շուրջ 17 տարվա գործնընկերներ ենք Ինգոյի հետ: Այս տարիների ընթացքում բնականաբար եղել են դեպքեր, երբ օտար երկրում մեր հաճախորդները որևէ պատահարի հետևանքով վնասվել են, տուժել են, բայց արագ արձագանքի շնորհիվ ոչ մի խնդիր երբևէ չի առաջացել: Փոխհատուցումը տրվել է ժամանակին, բուժօգնությունը կազմակերպվել է անհապաղ: Մերօրյա զբաղվածության պայմաններում, Ինգոն ստեղծել է այնպիսի պայմաններ, որ շատ հեշտ ու արդյունավետ է իրենց հետ աշխատելը»:
2015 թվականին արդեն Ինգոն Հայաստանում ունի [b]200,000[/b] հաճախորդ, 1500 գործակալ, 40 գրասենյակ և 240 աշխատակից: 2008թ-ից ի վեր «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» -ն Ճամփորդության ապահովագրության շուկայի բացարձակ առաջատարն է ՝ ունենալով վաճառքի ամենամեծ ցանցը: Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր ամեն տարի կնքում է ավելի քան 25,000 մարդ:
[b][i]Գործընկերների հետ միասին ԻՆԳՈՆ շարունակում է հաղթարշավն ապահովագրական ոլորտում:
[/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
24157 դիտում
21:48 03-09-2015
Մահվան ելքով վրաերթ Երևանում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին