24127 դիտում
21:48 03-09-2015
Մահվան ելքով վրաերթ Երևանում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած Opel Asrta մակնիշի 34 AO 762 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Երևան քաղաքի Գաի պողոտայի բնակիչ, 54-ամյա Մանուկ Եղիազարյանը, տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Էդգար Կիրակոսյանն ու Արթուր Մարտիկյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նոքրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը եթե բարեհաճեր` մի քանի մետր ներքև անցներ գետնանցումով, ապա վրաերթի չէր ենթարկվի:
Քննիիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Խաչատրյանն աշխատում է Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում՝ որպես առաջատար մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները ևտեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13558 դիտում
12:39 25-08-2018
Գողություն Գեղարքունիքի մարզում. գիշերը թալանել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գրասենյակը