Սիցիլիայի նեղուցում հանգստյան օրերին փրկվել է 6 հազար ներգաղթյալ
Իտալիայի առափնյա ծառայությունը հայտնել է, որ Սիցիլիայի նեղուցում հանգստյան օրերին փրկվել է 6 հազար ներգաղթյալ: Փրկարարական գործողություններում ներգրավված են եղել մի շարք պետությունների ու եվրոպական «Ֆրոնտեքս» առաքելության նավեր:
Տարեսկզբից Միջերկրական ծովով Իտալիա է հասել շուրջ 50 հազար ներգաղթյալ: Այս ցուցանիշը 12 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Իտալիայի Լոմբարդիա, Վենետո և Վալլե Դ'Աոստա մարզերում հայտարարել են, որ այլևս ի վիճակի չեն ներգաղթյալներ ընդունել: Վարչապետ Մաթեո Ռենցիի համբերությունը ևս սպառվել է. նա նշել է, որ Եվրամիության օգնությունը բավարար չէ: