211652_close_icon
views-count1105 դիտում article-date 23:17 06-02-2014

Սիցիլիայի ափերի մոտ իտալացի զինծառայողներն ավելի քան 1000 ներգաղթյալ են փրկել

Սիցիլիական նեղուցում մի քանի խմբից կազմված ներգաղթյալներին փրկելու ծրագիրը բարեհաջող ավարտ է ունեցել: Ըստ տեղի ԶԼՄ-ների, մեկ օրում Սիցիլիա կղզու ափերին աղետի ենթարկված ավելի քան 4000 փախստականի օգնություն է ցուցաբերվել: Փրկարարական աշխատանքներն իտալական կառավարության կողմից կազմակերպվել են այն բանից հետո, երբ Լամպդուզայի ափերին մոտ 500 աֆրիկացի ներգաղթյալ զոհվեց: Ըստ Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալների, ծովում առաքելության գոյության ընթացքում 8 հազար ներգաղթյալ է փրկվել:

Նմանատիպ նյութեր