Բավարիայում բացվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը
                        Բավարիայի Ալպերի Էլմաու ամրոցում երեկ բացվել է «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը: Քննարկվել են Ուկրաինային և Հունաստանի տնտեսական ճգնաժամին վերաբերող հարցեր: 
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ճապոնիայի առաջնորդները պայմանավորվել են երկարացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների գործողության ժամկետը ` համարելով, որ այդ երկիրն է Ուկրաինայի արևելքում հրադադարը խախտելու պատասխանատուն: 
Շոշափվող թեմաների թվում են նաև կլիմայական փոփոխությունների և անվտանգության խնդիրների հարցեր, իրավիճակը մերձավոր Արևելքում և Իրանի միջուկային ծրագիրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

