Թեհրանում բացվել է աֆրո-ասիական խորհրդատվական-իրավական կազմակերպության 53-րդ գագաթաժողովը
                        Թեհրանում այսօր բացվել է Աֆրո-ասիական խորհրդատվական-իրավական կազմակերպության տարեկան 53-րդ գագաթաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, գագաթաժողովին մասնակցում են 47՝ Աֆրիկայի 14 և Ասիայի 33 պետությունների ներկայացուցիչներ: Քննարկվելու են օրակարգում բարձրացված ահաբեկչության դեմ պայքարին, ծայրահեղականությանը, պաղեստինյան փախստականներին վերաբերող հարցեր: 
 
Իրանը կազմակերպությանը միացել է 1970 թվականին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

